ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Անցած համարեք էտապը, երբ որևէ մեկը որևէ մեկից պիտի թույլտվություն խնդրի

Անցած համարեք էտապը, երբ որևէ մեկը որևէ մեկից պիտի թույլտվություն խնդրի
07.12.2016 | 11:37

ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքականություն վերադարձը արտառոց չի համարում։ «Քաղաքականության մեջ ամեն ինչ հնարավոր է։ Պարոն Ծառուկյանը երբ ուզում է, կարող է վերադառնալ, ես դա շատ նորմալ եմ համարում։ Ովքեր են վալերյանկա խմում, թող իրենք մտածեն ինչու են այդ պատճառով վալերյանկա խմելու։

Դա իրենց գործն է, իսկ մենք փորձ ունենք բոլորի հետ համագործակցելու, այդ թվում՝ Գագիկ Ծառուկյանի»,- ասաց պատգամավորը՝ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում։ ՀՅԴ-ն Գագիկ Ծառուկյանի վերադարձի մեջ խնդիր չի տեսնում, այն գործիչները, ովքեր ունակ են ազդել քաղաքական պրոցեսների վրա, ավելի լավ է քաղաքական դաշտ գան, քան մնան ստվերում։

Դիտարկմանը, թե Գագիկ Ծառուկյանը կարո՞ղ է վերադառալ առանց Սերժ Սարգսյանի թույլտվության, Արմեն Ռուստամյանն ընդգծեց. «Կարծում եմ՝ մենք պետք է անցած համարենք այն էտապը, երբ որևէ մեկը որևէ տեղ գնալու համար որևէ մեկից պիտի թույլտվություն խնդրի։ Ես սա մեր մեծ ձեռքբերումն եմ համարում։ Ցանկացած քաղաքական գործիչ, ցանկացած քաղաքական ուժ իր անելիքները պետք է ինքնուրույն որոշի»,- ասաց նա։

Դիտվել է՝ 1314

Մեկնաբանություններ

քի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Irates.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետին: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ info@irates.am